Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

«Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի գլխավոր հերոսուհին պայքարում է քաղցկեղի դեմ

«Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի գլխավոր հերոսուհին պայքարում է քաղցկեղի դեմ
25.03.2020 | 20:42

«Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի գլխավոր դերակատար, բոլորի կողմից սիրված դերասանուհի Բարբարա Բրիլսկան օնկոլոգիական հիվանդություն ունի: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:

Ազգությամբ լեհ դերասանուհին լրագրողների հետ զրույցում հաստատել է լուրի իսկությունը, բայց չի մանրամասնել՝ ինչ քաղցկեղի դեմ է պայքարում: «Բժիշկները հույս են տալիս, ասում են՝ լավ կլինի ամեն բան: Ես վստահում եմ նրանց»,- ասել է Բրիլսկան:
Լրատվամիջոցները գրում են, որ ինքնազգացողության մասին դրեասանուհին ոչ սահուն է խոսում, ինչ-որ տեղ՝ նաև դժվարությամբ: Ռուսական լրատվականներից մեկի փոխանցմամբ՝ Բրիլսկայի մոտ լեզվի քաղցկեղ է:


Նշենք, որ բացի «Բաղնիքդ անուշը», որտեղ գլխավոր դեր մարմնավորելու համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, 79-ամյա Բրիլսկային մեծ ճանաչում է բերել Եվայի դերը` «Սիրո անատոմիան» կինոնկարում։ Նա նկարահանվել է նաև խորհրդային, չեխոսլովակյան, գերմանական և բուլղարական կինոնկարներում։

Դիտվել է՝ 2723

Մեկնաբանություններ